Hyundai Accent ավտոմեքենայի շահողը դեռ շարունակում է շնորհավորանքներ ընդունել, իսկ Վիվառոն արդեն սկսել է ավտոմեքենայի խաղարկության նոր ակցիան: Ավտոմեքենաների խաղարկությունը, կարծես, ավանդական բնույթ է ստանում: Այս անգամ ակտիվ հաճախորդներին հնարավորություն է տրվում շահել 2016թ. արտադրության սպիտակ Volkswagen Polo:

Նրանք, ովքեր ուզում են մասնակցել խաղարկությանը, պետք է Վիվառոյի բուքմեյքերական կետերում համալրեն իրենց անհատական հաշիվները առնվազն 1000 դրամի չափով: Յուրաքանչյուր 1000 դրամ դեպոզիտի դիմաց հաճախորդը կստանա մեկ էլեկտրոնային տոմս, որի թվերն էլ կմասնակցեն խաղարկությանը:

Ճիշտ է, շահողը հայտնի կդառնա պատահական դուրս ելած թվերի արդյունքում, բայց ինչքան մեծ լինի դեպոզիտի գումարը, այնքան շատ էլեկտրոնային տոմս կստանա մասնակիցը ու, բնականաբար, կմեծանա ավտոմեքենա շահելու հավանականությունը: Իսկ էլեկտրոնային տոմսերի քանակն անսահմանափակ է և բոլոր տոմսերն էլ մասնակցելու են վիճակահանությանը: Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից կարող է հետևել իր տոմսերի քանակին և նրանց թվերին vivarobet.am կայքում:

Ակցիան արդեն մեկնարկել է, իսկ դեպոզիտ անելու վերջին օրը 2017թ. հունվարի 9-ն է:
Այցելեք Վիվառո բեթ-շոփեր, լիցքավորեք ձեր անհատական հաշիվը 1000 և ավելի դրամով, և Նոր տարին, հնարավոր է, սկսեք նոր ավտոմեքենայով: Իսկ խաղարկությունը կկայանա Հին Նոր տարում՝ հունվարի 13-ին:

Ավելացնենք, որ եթե շահողները լինեն մեկից ավելի, ապա կանցկացվի վիճակահանության երկրորդ փուլ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://goo.gl/Qi1cGU