Իսրայելի Էլիաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակում են Հայաստանի երիտասարդ ծանրամարտիկները:

Մ20 տարեկանների 77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 326 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հռչակվել չեմպիոն:

Պոկում վարժությունում Հովհաննիսյանի ցույց տված 147 կգ-ը երրորդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում 177 կգ արդյունքով հայ ծանրորդը առաջ է անցել մրցակիցներից:

Հովհաննիսյանը հաջողությամբ է կատարել բոլոր 6 մոտեցումները:

Մ23 տարեկանների կանանց պայքարում, 58 կգ քաշային կարգում հանդես է եկել Իզաբալա Յալյանը, ով 190 կգ կիլոգրամ արդյունքով (85:105) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Մ23 տարեկանների 56 կգ քաշային կարգում հանդես է եկել Սմբատ Մարգարյանը, ով երկամարտում գրանցած 226 կգ արդյունքով զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, իսկ 62 կգ քաշային կարգում հանդես եկած Գևորգ Բաղդասարյանը՝ 255 կգ արդյունքով 9-րդն էր: