Դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի ունեցավ  «Ոսկե գնդակ-2016»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը։ 2016-ի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր դարձավ Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացու համար այս մրցանակը 4-րդն է։ Ավելի վաղ նա մրցանակին արժանացել է 2008, 2013 և 2014 թվականներին։