Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդին» չի օգնի լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում, փոխանցում է manchestereveningnews.co.uk-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնը ներկայացրել է հայտացուցակը, որից Մխիթարյանը բացակայում է:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոսու-Մենսա, Մատեո Դարմիան, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Մայքլ Կարիկ, Բաստիան Շվայնշտայգեր, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» դեմ նախորդ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպումից հետո նշեց, որ հայ կիսապաշտպան բաց է թողնելու 1-2 շաբաթ: Այդ խաղի 29-րդ րոպեին Հենրիխն առաջին գոլն էր խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում՝ հաղթանակ բերելով «Մանչեսթեր Յունայթեդին»: