Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Ազգային հավաքականի կսիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ-ի» և «Տոտենհեմ»-ի հանդիպմանը վնասվածք էր ստացել:

Ըստ The Guardian-ի՝ կիսապաշտպանը, հավանաբար, պատրաստ կլինի Անգլիայի առաջնության 18-րդ տուրում կայանալիք խաղին, որի ժամանակ մանչեսթերցիները ուժերը կչափեն «Սնդերլենդ»-ի հետ:

Մխիթարյանն արդեն բաց է թողել առաջնության 16-րդ տուրը: Նշենք, որ 17-րդ տուրում Մոուրինյուի թիմը կհյուրընկալվի Վեսթ Բրոմվիչին: