Ֆուտբոի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի հետ խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին:

«Լավ հիշողություններ ունեմ Օդեսայի հետ կապված, քանի որ նախորդ անգամ «Շախտյոր»-ի կազմում դարձա հեթ-տրկի հեղինակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսելով առաջիկա խաղի մասին` շեշտել է, որ «կարմիր սատանաններին» բարդ խաղ է սպասվում: «Մոուրինյոյի հետ շատ ենք խոսել և նա ինձ բացատրել է, թե ինչ է հարկավոր: Փորձում եմ դրական մտածել և տարբեր պահերի ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ»,-եզրափակել է Մխիթարյանը: