Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» (3:0) խաղից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի երրորդ գնդակը խփած հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարյանը գեղեցիկ գոլեր է խփել: Սակայն այս պահին խոսքը միայն գոլերի մասին չէ, այլև պաշտպանողական աշխատանքի և ստեղծագործական մտքի մասին:

Այնքան ուրախ եմ, որ նա ապաքինվել է վնասվածքից, և նա շատ երջանիկ է վերադարձել, այն զգացողությամբ, որ «Օլդ Թրաֆորդի» մարդիկ սիրում են նրան և դա շատ կարևոր է Հենրիխի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը: