Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նշանադրության մատանին: Ինչպես հաղորդում է Justjared-ը, 35-ամյա թենիսիստուհին և Reddit կայքի համահիմնադիր 33-ամյա Ալեքսիս Օհանյանը գտնվում են Օքլենդում: Նախօրեին պապարացիները նրանց բռնացրել են ժամադրության ժամանակ: Սերենան առիթը բաց չի թողել նշանադրության գեղեցիկ մատանին ցուցադրելու համար:
Ավելի վաղ Օհանյանն ամուսնության առաջարկություն էր արել աշխարհահռչակ թենիսիստուհուն, և վերջինս դրական պատասխան էր տվել: