Քիչ առաջ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 86-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնց առաջիկա մրցակից Ղազախստանի հավաքականը ևս տեղաշարժի չի ենթարկվել և շարունակում է մնալ 98-րդ տեղում:

Ուզբեկստանի ազգային թիմը, որի հետ Հայաստանը շուտով ընկերական հանդիպում կանցկացնի մեկ աստիճանով առաջադիմել է տեղ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականում: Հարևան Ադրբեջանի ընտրանին շարունակում է մնալ 90-րդ տեղում, իսկ Վրաստանը նահաջելով 3 կետով հանգրվանել է 121-րդ տեղում:

Իրանի ազգային հավաքականը 29-րդն է, իսկ Թուրքիան՝ 24-րդը: Ռուսաստանի ընտրանին միայն 56-րդն է: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Արգենտինան որին հաջորդում են Բրազիլիան, Գերմանիա, Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայը և Իսպանիան: