Հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը: Հայաստանի հավաքականի ավագը ծնվել է 1989 թ.-ին` ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։

Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 59 խաղում խփած 19 գնդակով։

Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։

Յոթ անգամ (6 անգամը՝ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011-2016 թթ)։

Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում 2011/2012թ-ի մրցաշրջանում դարձել է լավագույն ֆուտբոլիստ` ակումբի կայքում անցկացված հարցման արդյունքում: 2013թ.-ին մրցաշրջանում խփած գոլերի քանակով դարձել է Ուկրաիաինայի լավագույն ռմբարկու:

Դոնեցկի  թիմի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

2013թ.-ի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որտեղ մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով ռեկորդակիր դարձավ Բունդեսլիգայում: Թիմի հետ դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր:

2016թ.-ի ամռանը հայ ֆուտբոլիստի համար նոր էջ բացվեց, երբ Անգլիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, հայտարարեց. «United sign Henrikh Mkhitaryan»: Թիմի կազմում դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (2016թ):