«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Հալ Սիթի»-ի դեմ խաղին:
«Չես կարող հաղթել, եթե գոլ չես խփում: Մենք պետք է գոլ խփեինք, պետք է ավելի շատ տիրեինք գնդակին: Մրցակցի դարպասապահը լավ հանդես եկավ: Նրանք հասկացել էին մեր բացթողումները: «Հալ Սիթի»-ն մրցում է Պրեմիեր լիգայում իր տեղը պահելու համար, և ցանկացած միավոր կարևոր է նրանց համար: Չեմ քննադատի նրանց նման ֆուտբոլի համար:
Եթե ֆուտբոլից չեք հասկանում՝ ավելի լավ է չվերցնեք բարձրախոսը և ինձ հարցեր չտաք»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն: