Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև անդրադարձել խաղերի ընթացքում սխեման փոխելուն:

«Մխիթարյանին կօգտագործեմ ամենուրեք, որտեղ անհրաժեշտ կլինի: Նրան օգտագործել եմ որպես ձախ պաշտպան: Միկին պատրաստ է, նրա մտածելակերպը փոխվել է, ֆուտբոլիստի նրա կերպարը չի փոխվել, սակայն նրա մտածելակերպը և մոտեցումը փոխվել են: Նա պատրաստ է մեզ համար խաղալուն:

Այն, ինչ արեցինք «Լեսթերի» հետ խաղում, փորձելու ենք ավելի շատ անել: Սկսելու ենք մի սխեմայով, փորձելու ենք անակնկալի բերել մրցակցին, այնուհետև փոխելու ենք դասավորվածությունը: Դա հնարավոր է անել միայն աշխատանքի, որոշակի գիտելիքների և ֆուտբոլիստների կարողություններն իմանալուց հետո:

Շաբաթվա ընթացքում մարզելու ենք դրա շուրջ: Կարիք չունեմ փոխելու ֆուտբոլիստներին, միայն նրանց դերը դաշտում: Ուստի պատրաստ եղեք, որ 5-20 րոպեներից հետո փոխելու ենք մեր սխեման»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է MEN-ը: