Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Սենթ էթյեն»-ին: Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը և նշել.
«Գոհ եմ արդյունքից: Պայքարը դեռ ավարտված չէ, բայց այս խաղում մենք լավ արդյունք ունեցանք: Առաջին խաղակեսում 1:0 հաշվին այնքան էլ արժանի չէինք, բայց ես երկրորդ խաղակեսի վրա վստահ էի: Երկրորդ խաղակեսն այլ կերպ ստացվեց և մեզ հաջողվեց հաղթել: Յուրաքանչյուրը ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց մենք խաղում ենք Եվրոպայի լիգայում և պետք է անենք ամեն հնարավորը՝ հաղթելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: