Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբեռնին»:

Այդ խաղում հիասքանչ գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ֆուտբոլիստը հանդիպումից հետո twitter-ի իր էջում գրառում է կատարել.

«Ինչպիսի խաղ էր այս երեկո. Գավաթի խաղարկության հաջորդ փուլում ենք: Ցնցող աջակցություն էր ժամանած երկրպագուների կողմից»,- գրել է հայ ֆուտբոլիստը: