Fight Nights ընկերությունը խզել է պայմանագիրը խառը մենամարտերի մարզիկ Վարդան Ասատրյանի հետ (հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո)՝ վերջինիս կողմից ԼՂ դրոշի ծածանումից հետո։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության Instagram-ի էջում:

Մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ է դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։

Փետրվարի 23-ին Ասատրյանը Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ՝ հաղթանակը տոնելով ԼՂ դրոշը ծածանելով: