Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 8-ին տեղի կունենան 2 դիմակայություններ:

«Բարսելոնան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ Դորտմունդ «Բորուսիան» տանը կխաղա Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:

2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում «Բարսելոնան» բաց է թողել 4 անպատասխան գոլ, իսկ «Բորուսիան» պարտվել է նվազագույն հաշվով,

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 0:4)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 0:1)