«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի 1/8 երափակչում «Ռոստով»-ի դեմ կայանալիք խաղից առաջ դժգոհություն է հայտնել «Օլիմպ-2» մարզադաշտի մասին, որտեղ վաղը տեղի է ունենալու հանդիպումը:
Պորտուգալացի մասնագետը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Դժվար է հավատալ, որ վաղը այդ դաշտում ենք խաղալու, եթե դա կարելի է դաշտ անվանել: Կարծում էի, որ ավելի համապատասխան պայմաններում կխաղայինք: Նման իրավիճակ եղել է Չինաստանում և մենք հրաժարվել էինք խաղալ, բայց վաղը ստիպված կլինենք խաղալ:
Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, չգիտեմ՝ վաղը նա խաղադաշտ դուրս կգա, թե ոչ», -մարզչի խոսքը մեջբերում է Чемпионат-ը: