«Բոավիշտայի» ադրբեջանցի դարպասապահ Կարման Ագիեւը «Մարիտիմուի» դեմ ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի խաղից հետո հայտնել է իր «համեստ» կարծիքը: Ագիեւը չէր էլ հայտավորվել այդ հանդիպմանը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մարիտիմուի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 70 րոպե:

«Ուրախ եմ, որ հաղթեցինք: Նաեւ ուրախ եմ, որ «Մարիտիմուի» հայ ֆուտբոլիստը գոլ չխփեց: Չնայած ես խաղադաշտում չէի, սակայն չէի ցանկանում, որ ինչ-որ հայ գրավեր իմ թիմի դարպասը»,- Ադրբեջանի հավաքականի դարպասապահի խոսքը մեջբերում է azerisport-ը:

Այդ խաղում «Բոավիշտան» հաղթել է 3:0 հաշվով: