«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Քրիս Սմոլինգը ակումբի կայքին տված հարցազրույցում խոսել է նաև թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ուրախ ենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձավ: Հիանալի է հարձակման գծում նման տարբերակ ունենալը: Միկին մեզ համար ադամանդ է, քանի որ իրենից վտանգ է ներկայացնում, որից պաշտպանվելը շատ դժվար է: Աշխարհում յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե ով է Մխիթարյանը, բայց մի բան է իմանալը, մեկ այլ բան՝ նրա հետ գործ ունենալը: Բախտս բերել է, որ նա իմ թիմից է և նրա դեմ չեմ խաղում:
Նա հաճախ մեկ քայլ առաջ է մտածում (մարզումներին): Մխիթարյանը հավանաբար ավելի արագ է գնդակով, քան առանց դրա, ինչը հազվադեպ է պատահում շատ ֆուտբոլիստների մոտ: Մեզ համար դա մեծ առավելություն է»,- Սմոլինգի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը: