Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամառային ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում: Արդեն հայտնի են շրջագայության շրջանակներում «կարմիր սատանաներ»-ի մրցակիցները:

Հուլիսի 17-ին անգլիական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Հետաքրքիր հանդիպում է սպասվում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլի պատմության մեծագույն թիմերից մեկն է»,- նշել է Յուրա Մովսիսյանը:

Հավելենք, որ ԱՄՆ-ի հավաքի շրջանակներում մանչեսթերյան ակումբի ժամանակացույցը հետևյալն է.

15.07 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լոս-Անջելես Գելեքսի»
17.07 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոլթ Լեյք»
20.07 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
23.07 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» Մադրիդ
26.07 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»