Յութուբյան Betfaq2 ալիքը կարճամետրաժ տեսաֆիլմ է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլիմի հեղինակը շեշտելով որ Մխիթարյանը Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից է, նկատել է, որ մեծ ֆուտբոլիստ դառնալուն մեծապես նպաստել է հայ ֆուտբոլիստի համեստ և պարկեշտ լինելը:
Մեկնաբանին զարմանք է պատճառել այն հանգամանքը, որ մեր ֆուտբոլիստը խաղալով Դոնեցկի «Շախտյորում» հրաժարվել է շքեղ բնակարաններից և ավտոմեքենաներից: Այն ժամանակ Մխիթարյանը բնակվում էր ակումբի մարզաբազայում և երթևեկում ոչ թանկարժեք ավտոմեքենայով: