«Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով: Հեռուստաալիքի ղեկավարությանը դուր չի եկել Շահինօղլուի գրառումը ֆեյսբուքյան էջում, որում նա նշել է անգլիական պրեմիեր լիգայում Մխիթարյանի լավ խաղը, փոխանցում է Meydan TV-ն:

Սպորտային մեկնաբանը հաստատել է աշխատանքից ազատման լուրը՝ նշելով, որ դա կապված չէ սոցցանցում արված գրառման հետ: