«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ ՊՍԺ-ում նախկին ակումբակից Բենջամին Ստամբուլին հետաքրքիր պատմություն է մտաբերել՝ շվեդ ֆուտբոլիստի մասնակցությամբ:

«Մենք ֆիզիկական վարժություններ էինք կատարում, մերսում ընդունում: Առանձնասենյակում միացրած էր հեռուստացույցը: Այն ժամանակ Զլատան Իբրահիմովիչը վնասվածք ուներ, սակայն սպասվում էր, որ նա կարող է մասնակցել հաջորդ խաղին:

Հանկարծ հեռուստացույցի վրա երևաց «Զլատան. Արքայի վերադարձը»: Իբրահիմովիչն ինձ խնդրեց թարգմանել գրվածը: Չնայած վստահ եմ, որ նա այնպես էլ գիտեր, թե ինչ էր այնտեղ գրված:

Թարգմանեցի, իսկ Զլատանն ասաց. «Բենջի, ինչպիսի՞ հիմարություն է: Ես արքա չեմ, ես Աստված եմ»: Երկուսս էլ ծիծաղեցինք»,- մտաբերել է Ստամբուլին: