Սպորտի շատ սիրահարներ շատ հաճախ չեն կողմնորոշվում, թե որտեղ դիտեն հետաքրքիր և սպասված ֆուտբոլային հանդիպումները, բռանցքամարտի մենամարտերը, ծանրամարտի խոշոր միջազգային առաջնությունները և այլ մարզաձևերի մրցաշարերը։
Տանը հարմար է, բայց այնտեղ չես կարող լիարժեք երկրպագել, գոռալ, կիսվել ուրախությամբ հարևաններիտ հետ, իսկ սովորական սրճարաններում շատ հաճախ չեն ցուցադրում այն, ինչ դու ցանկանում ես և այնտեղ նույնպես չես կարող էմոցիաներիդ ազատություն տալ։

Այդ պատճառով Վիվառո ընկերությունը շարունակում է ընդլայնել իր Սպորտ բարերի ցանցը, որովհետև միայն այստեղ սպորտի յուրաքանչյուր երկրպագու իրեն կարող է զգալ ավելին քան տանը՝ համեղ և մատչելի խոհանոց, հարմարավետ սրահներ, բոլոր կարևորագույն խաղերի, մենամարտերի, մրցույթների ցուցադրում։

Այնտեղ դուք կարող եք գնալ միայնակ, զույգով, ընտանիքով, քանզի Վիվառոյի յուրաքանչյուր սպորտ բարում տիրում է առողջ և հաճելի մթնոլորտ։
Եվ ահա ապրիլի 14-ին, Երևանի կենտրոնում՝ Թումանյան1 13\1 հասցեում գտնվող Warsteiner GRILL BAR-ում, ժամը 20։00-ին կբացվի ևս մեկ հարմարավետ և հաճելի վայր հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են սպորտը և հաճելի ժամանցը։

Հրավիրում ենք մասնակցել նոր Վիվառո Սպորտ բարի բացմանը, որտեղ սպասվում է հաճելի երաժշտություն, հյուրասիրություն, բարձր տրամադրություն, մի խոսքով այն ամենը, ինչն արդեն ավանդույթ է Վիվառո սպորտ բարերի համար։