Ադրբեջանում «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Թառլան Շահինօղլուի ֆեյսբուքյան էջում արված սկանդալային գրառման հետ կապված հիստերիան նոր ալիք է ստանում: Շահինօղլուն իր միկրոբլոգում անդրադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթներին՝ գովաբանել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «Իդման-Ադրբեջան»-ի ղեկավարները պահանջել են որ Շահինօղլուն հրապարակավ ներողություն խնդրի գրառման համար: Ավելին, տևական ժամանակ հեռուստաալիքի տնօրինությունը ուղղակի զրկել է Շահինօղլուին ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելու հնարավորությունից: Երբ մեկնաբանը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, նրան հեռացրել են աշխատանքից: Ու մինչ Շահինօղլուն փորձում է համոզել, որ աշխատանքից ազատվելն ամենևին կապ չունի Մխիթարյանի մասին դրական մեկնաբանության հետ, ադրբեջանցի «հայրենասերները» նրա հասցեին լուրջ սպառնալիքներ են հնչեցնում: «Որքա՞ն է վարկանիշդ հրապարակումիցդ հետո, երիտասարդ: Դու դեռ Ադրբեջանո՞ւմ ես: Քեզ նման դավաճաններին պետք է մատաղ անենք հայկական եկեղեցում»,- ֆեյսբուքում գրել է Սաֆիար Բագիրովը:
Հայկական եկեղեցիների թեման զարգացրել է մեկ այլ օգտատեր: «Ճիվաղ, քեզ միայն հայերի հաջողությո՞ւնն է ոգևորում: Այսօր մեր երկիրը հզորանում է, և դու դա անտեսում ես: Ինչո՞ւ, օրինակ, չես գրում, որ ՍՕԿԱՐ նավթային ընկերությունը հայկական եկեղեցիներից հին է»,- գրել է Ռամիլ Հաջիևը: Օգտատեր Քյամրան Մամեդովն էլ Շահինօղլուին հայ է անվանել և ավելացրել. «Ես տեղյակ եմ քո կեղտոտ գործունեության մասին: Քեզ նման լրագրողները խայտառակում են մեր ազգը: Կորիր Ադրբեջանից, քանի դեռ շուտ է և իսկապես մատաղացու չես դարձել»:
Արդեն իսկ կան տեղեկություններ, որ Շահինօղլուն պատրաստվում է լքել Ադրբեջանը, քանզի նրա կյանքին վտանգ է սպառնում: «Աշխատանքիցս ազատվելը կապված չէ հայ ֆուտբոլիստի և նրա մասին կատարած գրառմանս հետ: Խնդրում եմ չհավատալ նման տեղեկություններին և չանհանգստացնել ինձ: Իհարկե, իմ հեռանալն ունի իր պատճառները, բայց կարող եք վստահ լինել, որ այն ոչ մի կերպ կապված չէ Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեկնաբանը:
Նա «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքում աշխատել է 6 տարի և հարևան երկրում դասվում է լավագույն ֆուտբոլային մեկնաբանների շարքում: Շահինօղլուի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Անգլիայի հավաքականի և, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու է: Հրապարակված լուսանկարների հիմնական կազմը վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Շահինօղլուն հաճախ է ներկա գտնվում «Յունայթեդի» հանդիպումներին և ունի հնարավորություն ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների հետ շփվելու:
Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Շահինօղլուն ոչ թե գովաբանել է հայ ֆուտբոլիստին, այլ արձանագրել է իրականությունը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից մեկն է, և լինելով այս թիմի երկրպագուն՝ պարզապես անհնար է չնկատել դա: Ադրբեջանում մառազմն այն աստիճանի է հասել, որ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելուն պես զգալիորեն նվազել են այս թիմի երկրպագուները: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ մի թիմի հաջողությամբ, որտեղ հայ է խաղում: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Շահինօղլուի հետ կապված սկանդալային դեպքի վերաբերյալ սոցցանցերում առկա են հազարավոր կարծիքներ և մեկնաբանություններ: Ուշագրավ է, որ գրառում կատարողների 90 տոկոսը խուսափում է օգտագործել հանրահայտ հայ ֆուտբոլիստի անունը: Սրանից կարելի է ենթադրել, որ հիվանդագին դիրքորոշումից բացի՝ հարևան երկրում տոն է տալիս վախի մթնոլորտը: Մարդն այսօր խուսափում է գրել Մխիթարյանի անունը՝ մտածելով, որ կքարկոծվի: Միևնույն ժամանակ, մասնավորապես, Ռուսաստանում հազարավոր ադրբեջանցիներ հիանում են Մխիթարյանի խաղով, նույնիսկ հպարտանում, որ ֆուտբոլային «աստղը» հարևան երկրից է:
Похожие
Жена Михаэля Шумахера продает имущество мужа
Месси и Неймар принесли «Барселоне» победу 3:0 над «Баварией»
Второе золото армянских борцов
Арас Озбилиз: Вы не можете похоронить правду
Армянские самбисты завоевали 8 медалей
В Турции напали на игроков клуба "Фенербахче"
Аккаунт Роналду стал самым популярным в Facebook
Супруга Шумахера продала дом для оплаты лечения мужа
Это’О купил виллу с призраком Тутанхамона
Плейбой, филантроп, гений: Криштиану Роналду отмечает 30-летие (фото, видео)
Запрещенный трюк Ольги Корбут (видео)
Шакил О'Нил стал полицейским
Генеральный директор "Ювентуса" не отрицает возможного транфера Мхитаряна
Чемпионат Европы по футболу 2020 года: города, которые примут турнир
Мария Шарапова сохранила четвертую строчку в рейтинге WTA
Игрокам "Спартака", вызванным в сборную РФ, разрешили сыграть в матче на "Открытие-Арене"
Мария Кучина стала победительницей общего зачета "Бриллиантовой лиги" в прыжках в высоту
Батистута рассказал, как просил отрезать себе ноги
Диего Марадона доставлен в больницу
ЧМ-2014: самые яркие моменты (видео)
Неймар не вернется на поле до конца ЧМ-2014 из-за травмы
Чилийский футболист сделал татуировку с изображением своего удара в перекладину в матче ЧМ
Как во Франции готовятся к игре Германия-Алжир
Луис Суарес дисквалифицирован на 9 матчей и 4 месяца
Роналдиньо продолжит карьеру в египетском "Замалеке"