Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Անդերլեխտ»-ի դեմ հանդիպման հաշիվը:

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 10-րդ րոպեին: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաև «Անդերլեխտի» դեմ առաջին խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: