Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը «Բադենի» կազմում դարձել է Գերմանիայի Բունդեսլիգայի ակումբային չեմպիոն։

16 ակումբների մասնակցությամբ մրցաշարում «Բադենը» տարել է 15 հաղթանակ եւ թիմային 30 միավորով գրավել առաջին տեղը։

Հրանտ Մելքումյանը «Բեռլինի» հետ զբաղեցրել է 10-րդ տեղը։ Բունդեսլիգան մեկնարկել էր 2016 թվականի հոկտեմբերին։