Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Քլիվլենդը» 1/4 եզրափակիչ շարքում մեկնարկեց հաղթանակով: Առաջին խաղում «Քլիվլենդը» 116:105 հաշվով տնային հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակեց 35 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Իման Շամպերտի դանքը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 116:105 (30:18, 32:30, 34:26, 20:31)

«Սան Անտոնոիո» – «Հյուսթոն»՝ 99:126 (23:34, 16:35, 28:27, 32:30)