Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը բելգիական «Անդերլեխտի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Զլատան Իբրահիմովիչ։

Մանչեսթերում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: Բելգիայում գրանցվել է 1:1 հաշիվը, իսկ անգլիական ակումբից աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: