Այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանը տեղաշարժի չի ենթարկել և շարունակում է մնալ 67-րդ հորիզոնականում: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր առաջիկա մրցակիցը՝ Մոնտենեգրոն ևս պահպանել է դիրքը մնալով 62-րդ հորիզոնականում:

Հարևան երկրներից Վրաստանը 122-րդն է, Ադրբեջանը՝ 87-րդը, Իրանը 28-րդը, իսկ Թուրքիան՝ 22-րդը: Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան, որին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան և Իսպանիան: Ռուսաստանի հավաքականը 61-րդն է: