Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Սելտան» հյուրընկալում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
Վիգո, «Բալաիդոս» ստադիոն, ժամը՝ 23:05
Մրցավար՝ Սերգեյ Կարասև (Ռուսաստան)
բուքմեյքերներ՝ 3.40 - 3.20 - 2.30

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմակայության ֆավորիտն է, սակայն հասկանալի է՝ «Սելտայի» հետ հեշտ չի լինելու: Թիմերը նախկինում միմյանց չեն հանդիպել:

Բրիտանական պարբերականների համոզմամբ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լինելու է մեկնարկային կազմում: Այս խաղում գոլ խփելու դեպքում Մխիթարյանը պատմական ռեկորդի հեղինակ կդառնա. մանրամասն՝ այստեղ:

Հավանական մեկնարկային կազմեր

«Սելտա». Ալվարես, Մայո, Կաբրալ, Ֆոնտաս, Ռադոյա, Ջոնի, Պ. Էրնանդես, Ասպաս, Վաստ, Սիստո, Գվիդետի

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Վալենսիա, Բայի, Դարմիան, Պոգբա, Յանգ, Քերիկ, Լինգարդ, Մխիթարյան, Ռեշֆորդ, Մարսիալ