Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի ցանկանում, որ «կապտանռնագույնները» ձեռք բերեն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին,- հաղորդում է «Marca»-ն:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Արգենտինացին կարծում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը չափազանց շատ է վնասվածքներ ստանում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է ընդամենը 15 հանդիպման: