Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Սելթային»:

Հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

Առաջին խաղում, հիշեցնենք, մանկունիացիները Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ արտագնա հաղթանակ են տարել նվազագույն հաշվով:

Անգլիական մամուլի ներկայացրել է մանկունիացիների հավանական մեկնարկային կազմն առաջիկա խաղում.