Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված` «Արսենալ»-«Սանդերլենդ» խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 2:0:

Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը:

Այս խաղից հետո լոնդոնյան ակումբը 69 միավորով շարունակեց զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Սանդերլենդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 24 միավորով և դուրս մնում Պրեմիեր լիգայից: