Հայտնի են դարձել Ֆրանսիայի առաջնության լավագույնները,- տեղեկացնում է «UNFP»-ը:

Լավագույն մասնագետ է ճանաչվել «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը, ով ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոյին» կարող է դարձնել Ֆրանսիայի չեմպիոն: Բացի այդ, ֆրանսիական ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, ով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 35 գոլի հեղինակ:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն: 18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ:

Լավագույն ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի սահմաններից դուրս` Կանտեն է («Չելսի»): Վերջինս ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն: