Բրիտանական «Daily Mail» պարբերականի լրագրող Սայմոն Ջոնը հաղորդել է, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով:

Անգլիական ակումբը հանդիսանում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտը: «Քաղաքայինները» պատրաստ են 30 միլիոն ֆունտ վճարել 18-ամյա իտալացու համար:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դոնարուման մասնակցել է 36 հանդիպման` միջինը բաց թողնելով 1.19 գոլ: