Բրիտանական Daily Mail-ը, խոսելով այն մասին, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է տրանսֆերային գրոհներ իրականացնել ամռանը, նշել է, թե ինչպիսին կլինի մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմը 2017/18 թվականների մրցաշրջանում: Կան մի քանի ֆուտբոլիստներ, ում տեղափոխությունն անգլիական ակումբում շատ հավանական է: Այդ ֆուտբոլիստներն են՝

Յան Օբլակը – «Ատլետիկո Մադրիդ»
Մայքլ Քինը – «Բարնլի»
Թիմուե Բակայոկոն – «Մոնակո»
Անտուան Գրիզմանը – «Ատլետիկո Մադրիդ»
Այս տրանսֆերներից հետո կփոփոխվի նաև մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմը:

Կազմը կունենա հետևյալ տեսքը՝ Օբլակ, Բաիլի, Քին, Վալենսիա, Ռոխո, Բակայոկո, էրերա, Պոգբա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Գրիզման: