Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Հարձակվողն առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 29 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն է, ում ակտիվում կա 25 գոլ:

Լավագույն եռյակը եզրափակել է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարձել է 24 գոլի հեղինակ: