ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին դարձել է ֆրանսիական Լիգա 1-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:

Ուրուգվայցին Ֆրանսիայի առաջնության 36 խաղում 35 գոլ է հեղինակել:

Ռմբարկուների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը, որի ակտիվում 28 գոլ կա անցկացրած 30 խաղում:

Լավագույն եռյակը եզրափակել է «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն (21 գոլ 29 խաղում):

Նշենք՝ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն 15 գոլ է հեղինակել անցկացրած 29 խաղում, «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին ևս 15 գոլով է աչքի ընկել, բայց 23 խաղում: