Մադրիդի «Ատլետիկոն», որը հաջորդ մրցաշրջանից նոր մարզադաշտ կտեղափոխվի, կիրակի՝ մայիսի 21-ին, վերջին հանդիպումը կանցկացնի իր «Վիսենտե Կալդերոնում»:

Մադրիդյան թիմի հյուրը կլինի Բիլբաոյի «Ատլետիկը»:

Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերից մեկը, որը 54,907 հանդիսական է տեղավորում, պաշտոնապես բացվել է 1967 թվականի հոկտեմբերի 2-ին և «Ատլետիկոյին» ծառայել է գրեթե կես դար:

1982 թվականին մարզադաշտը վերանորոգվել է, իսկ հաջորդ տարի այն կապամոնտաժեն:

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտի տեղում նախատեսվում է այգի կառուցել և այն անվանել «Պարկ Ատլետիկո Մադրիդ»:

«Ատլետիկոյի» նոր մարզադաշտը՝ «Վանդա Մետրոպոլիտանոն», որտեղ թիմը հետագայում կանցկացնի իր տնային խաղերը, 70 հազար հանդիսական կտեղավորի:

Հիշեցնենք՝ «Ատլետիկոյի» ներկայիս մարզադաշտը սկզբում կոչվել է Մանզաներաս, բայց 1971 թվականին անվանափոխվել է՝ ի պատիվ ակումբի նախագահ Վիսենտե Կալդերոնի: