Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ջախջախեց «Ֆիորենտինային»՝ 4:1:

Տանտերերի կազմում աչքի ընկան Կալիդու Կուլիբալին, Լորենցո Ինսինյեն, դուբլի հեղինակ դարձավ Դրիս Մերտենսը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Յոսիպ Իլիչիչը։

Այս խաղից հետո «Նապոլին» 83 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ֆիորենտինան» 59 միավորով 7-րդ տեղում է:

«Նապոլի»-«Ֆիորենտինա»՝ 4:1