«Ռեալն» առաջարկ է արել «Մոնակոյին»՝ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, սակայն ֆրանսիական ակումբը մերժել է այդ առաջարկը, վստահեցնում է «The Telegraph»-ը:

Հաղորդվում է, որ «սերուցքայինները» 18-ամյա ֆուտբոլիստի համար ռեկորդային 120 մլն եվրո են առաջարկել:

«Ռեալի» առաջարկն արվել է մի քանի օր առաջ, և համաձայնության դեպքում «Մոնակոն» կարող էր գերազանցել ֆուտբոլի պատմության գործող տրանսֆերային ռեկորդը՝ 105 մլն եվրոն, որը «Մանչեսթեր Յունայթեդն» անցած ամառ վճարեց «Յուվենտուսին» Պոլ Պոգբայի համար:

Չնայած սրան, «Մոնակոն» ցանկանում է Մբապեին նոր պայմանագիր առաջարկել և նրան թիմում պահել՝ գոնե ևս մեկ մրցաշրջանով:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում տաղանդավոր հարձակվողը Լիգա 1-ի 29 հանդիպման է մասնակցել, դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման