«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանին է մատուցել «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամին, որը երեկ կարիերայի իր վերջին հանդիպումն անցկացրեց:

Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի «Ֆրայբուրգի» հետ խաղում մյունխենցիների ավագը մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ, սակայն փոխարինվեց 87-րդ րոպեին.

«Թանկագին Ֆիլիպ, ես իմացա, որ դու որոշել ես ավարտել կարիերադ՝ նվաճելով բոլոր տիտղոսները: Ցանկանում եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել խաղալ քո դեմ:

Յուրաքանչյուր խաղում դու շատ վճռական և ազնիվ ես եղել: Հաջողություն եմ մաղթում քեզ ապագայում, անկախ նրանից դա կլինի ֆուտբոլը, թե՝ կյանքիդ ցանկացած այլ մասը»,- ասել է 39-ամյա Բուֆոնը՝ 33-ամյա Լամին ուղղված տեսաուղերձում: