«Մոնակոն» նոր պայմանագրեր կառաջարկի թիմի հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյին և Կիլիան Մբապեին, հայտնում է «Get Football News France»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները կստանան առաջիկա օրերի ընթացքում:

31-ամյա Ֆալկաոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: Իսկ 18-ամյա հարձակվող Մբապեի ներկայիս պայմանագրի ժամկետը չի հստակեցվում, բայց նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի՝ այլ ակումբներ տեղափոխվելու հավանականությունը:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում 43 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ակտիվում 26 գոլ կա անցկացրած 43 խաղում