Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը պատմել է անցած ամառ «Նապոլիից» հեռանալու և «Յուվենտուս» տեղափոխվելու մասին.

«Ես հիանալի հիշողություններ ունեմ՝ կապված «Նապոլիի» հետ, և ես միշտ շնորհակալ կլինեմ այս ակումբին: Ես երբեք չեմ մոռանա այդ 3 հիանալի տարիները:

Կարծում եմ՝ Նեապոլում շատ մարդիկ կան, որոնք ինձ սիրում են այն ամենի համար, ինչ ես արել եմ այնտեղ, և շատ են այն մարդիկ, որոնք ինձ ատում են: Սակայն ինձ դա չի անհանգստացնում:

Ինձ համար կարևոր է միայն այն, ինչ ես արել եմ ակումբի համար: Ես պրոֆեսիոնալ եմ և ինձ համար ճիշտ ընտրություն եմ կատարել»,- 29-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում «Corriere dello Sport»-ը:

Իգուայինը նշել է, որ տեղափոխվելու որոշումը շատ դժվար է իրեն տրվել.

«Եթե կյանքում ռիսկի չդիմես, ոչ մի նշանակալի բանի չես հասնի: Այս մրցաշրջանում «Յուվենտուսի» փաստերն ու արդյունքները Իտալիայում և Եվրոպայում ցույց են տալիս, որ ես ճիշտ էի: Ես ոչնչից չեմ վախենում: Ինքս ինձ ասացի, որ պետք է անեմ սա, և արեցի: Հեշտ որոշում չէր, բայց դա պետք էր անել»,- ասել է Իգուայինը: