«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր արենա» ստադիոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Ուժեղ եղիր, Մանչեսթեր: Բոլոր մտքերս ու աղոթքներս նրանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման հետեւանքով»,- թվիթերյան էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, եւս 50-ը տուժել են: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը եւս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 50 զոհվել էր 50 մարդ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում պատրաստվում է Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: