Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավի Էրնանդեսը, ով այժմ հանդես է գալիս քաթարյան «Ալ Սադում», գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հասցեին:

«Կրոսը նման է շարժիչի «Ռեալի» խաղում: Իր խաղային ձևով Կրոսը շատ է հիշեցնում ինձ:

Նա գրեթե իմ ժառանգն է այդ դիրքում»,- Չավիի խոսքը մեջբերում է «Sport Bild»-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Կրոսը մասնակցել է 29 հանդիպման, խփել երեք գնդակ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: