«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում հաղթանակի համար ընդհանուր առմամբ 38 մլն ֆունտ կստանան, հայտնում է «The Times»-ը:

Եզրափակիչ խաղում անգլիական թիմը 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին» և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի Գավաթը:

Այս հաղթանակի շնորհիվ մանկունիացիները հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք ստացան:

Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստները, որոնք ակումբում ավելի քան 20 հազար ֆունտ են վաստակում, իրենց աշխատավարձերի 25 տոկոսի չափով ավելացում կստանան:

Ֆուտբոլիստները նաև 1 մլն ֆունտ կստանան որպես պարգևավճար եվրոպական ֆուտոբոլային ասոցիացիաների Միության կողմից: