Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, Sky Sports-ի փորձագետ Մայքլ Օուենը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի` «Այաքսի» հետ խաղում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խփած գոլի մասին:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ դրանում մեծ ավանդ ունի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Պոգբան հիանալի դիրքում հայտնվեց տուգանայինի մատույցներում, և բարդ է ասել, արդյոք գնդակն ընթանում էր դարպասը, թե ոչ:

Դիտելով Մխիթարյանին` ինձ իսկապես դուր եկավ, թե ինչպես նա իր հետ տարավ Ջոել Վելտմանին և տարածություն ստեղծեց Պոգբայի համար: Եթե Հենրիխը չաներ դա, ապա գոլը չէր կայանա:

Սա է լավ պրեսինգի կարևորությունը, երբ հարձակման ազդում է մրցակցի պաշտպանների վրա»,- Օուենի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով, ինչի շնորհիվ նվաճել էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր: