Իսպանիայի վճռաբեկ դատարանը այսօր հրապարակել է Լիոնել Մեսիի գործով վճիռը:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստին դատապարտել են 21 ամսվա ազատազրկման հարկերից խուսափելու մեղադրանքով: Տեղեկացվում է, որ արգենտինացին չի վճարել 4,1 մլն. եվրո Իսպանիայի հարկային մարմնին:
Սակայն պետք է ընդգծել, որ Իսպանիայում 2 տարվա ազատազրկումը տնտեսական բնույթի հանցագործությունների համար չեն պատժվում իրական ազատազրկումով: Ի սկզբանե, մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկում Մեսիի և իր հոր Խորխեի համար, սակայն դատարանը նվազեցրեց պատիժը մինչև 21 ամիս:

Նյութի աղբյուրը՝ Info24.am